Հայաստանում աշնանը կանցկացվի հերթական խոշոր միջազգային մրցաշարը. կառավարությունը որոշում ընդունեց

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթում ընդունեց որոշում, որով կապահովվի Սամբոյի աշխարհի առաջնության անցկացումը Հայաստանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Աշնանը հերթական խոշոր միջազգային մրցաշարն է տեղի ունենալու: Հաջողություն եմ մաղթում մեր մարզիկներին»:

Սամբոյի աշխարհի առաջնությունը կմեկնարկի նոյեմբերի 10-ին և կավարտվի նոյեմբերի 12-ին։

Հայերեն العربية English Русский Türkçe