Հասարակական

Երևանի Սարկավագի փողոցում ավտոմեքենան բախվել է մի քանի սյուների․ կան տուժածներ

1 րոպեի ընթերցում

Երևանի Սարկավագի փողոցում ավտոմեքենան բախվել է մի քանի սյուների․ կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 18-ին, ժամը 14:57-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Սարկավագի փողոցի թիվ 48 հասցեի մոտակայքում ավտոմեքենան բախվել է սյանը, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ «Audi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մի քանի սյուների։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորը տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում