Հասարակական

Փրկարարները Երևանի Վրացական փողոցի թիվ 10 շենքի բակում 5 մետրանոց մետաղյա սյուն են ապամոնտաժել

1 րոպեի ընթերցում

Փրկարարները Երևանի Վրացական փողոցի թիվ 10 շենքի բակում 5 մետրանոց մետաղյա սյուն են ապամոնտաժել

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 18-ին, ժամը 12։42-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Վրացական փողոցի թիվ 10 շենքի բակում մետաղյա սյունը թեքվել է․ առկա է ընկնելու վտանգ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարներն ապամոնտաժել են մետաղյա սյունը (մոտ 5մ)։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում