Քաղաքականություն

Ռուսական և ադրբեջանական կողմերը քննարկել են Բաքվի և Երևանի հաշտեցման գործընթացը

1 րոպեի ընթերցում

Ռուսական և ադրբեջանական կողմերը քննարկել են Բաքվի և Երևանի հաշտեցման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն և ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն հուլիսի 17-ին հանդիպել են և քննարկել իրավիճակը Հարավային Կովկասում, Բաքվի և Երևանի հաշտեցման գործընթացը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ռուսական կողմը հաստատել է Լաչինի միջանցքի ամբողջական և անհապաղ ապաշրջափակման, դրա երկայնքով երկու ուղղություններով տրանսպորտային կապերի վերականգնման անհրաժեշտությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում նորմալ կյանքի համար պայմանների ստեղծման անհրաժեշտությունը:

Հաղորդագրության մեջ նաև ասվում է. «Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը մոտ ապագայում Մոսկվայում կազմակերպել արտգործնախարարների եռակողմ հանդիպում՝ քննարկելու պայմանավորվածությունների կատարման ուղիները ամենաբարձր մակարդակով, ներառյալ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնեցման հարցը, որին կհաջորդի Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների գագաթնաժողովը՝ նշված փաստաթղթի ստորագրման նպատակով»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում