Վրաստանում Լեհաստանի դեսպանի պաշտոնակատարին կանչել են ԱԳՆ՝ կլինիկայում Սաակաշվիլիի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում Լեհաստանի դեսպանի պաշտոնակատար Մարիուշ Ժակին կանչել են Վրաստանի ԱԳՆ՝ լեհ բժշկի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով․ բժիշկը, ինչպես հաղորդվում է, փորձել էր «Վիվամեդ» կլինիկայից դուրս տանել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիից վերցված անալիզները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին ТАСС-ին հայտնել են Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունում։

Հուլիսի 14-ին Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն հայտնել էր, որ Սաակաշվիլիին զննելու համար Վրաստան ժամանած լեհ բժիշկներից մեկը փորձել է «Վիվամեդ» կլինիկայից դուրս տանել Վրաստանի նախկին ղեկավարից վերցված անալիզները՝ դրանք թաքցնելով կոշիկների մեջ։ Ի հաստատումն դրա՝ Արդարադատության նախարարությունը հրապարակել էր համապատասխան կադրեր։ Բրեգաձեն հրապարակայնորեն դիմել էր Վրաստանի ԱԳՆ-ին և խնդրել, որ գերատեսչությունը հետաքրքրվի այդ առիթով պաշտոնական Վարշավայի դիրքորոշմամբ։

Սաակաշվիլին Վրաստանը լքել էր 2013 թվականին, որից հետո երկրում նրա դեմ հարուցվել էր չորս քրեական գործ, որոնցից երկուսով քաղաքական գործիչը հեռակա դատապարտվել է երեք և վեց տարվա ազատազրկման։ 2021 թվականի հոկտեմբերին Սաակաշվիլին գաղտնի ժամանել էր Վրաստան, բայց ձերբակալվել էր։ 2022 թվականի մայիսին առողջական վիճակի վատթարացման պատճառով նրան տեղափոխել են Թբիլիսիի «Վիվամեդ» մասնավոր կլինիկա, որտեղ նա գտնվում է մինչ օրս։ Վրաստանի իշխանությունների դիրքորոշումն այն է, որ Սաակաշվիլին առողջական ծանր վիճակ է ձևացնում բանտարկությունից ազատվելու նպատակով։

Անցյալ տարվա նոյեմբերին Վրաստանի արդարադատության նախարարը Սաակաշվիլիի ընտանիքին առաջարկել էր երկիր հրավիրել ցանկացած օտարերկրյա բժշկի, եթե նրանք չեն վստահում վրացի մասնագետներին:

Հայերեն

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա