Լաչինի միջանցքը բացելու կոչից մինչև ԼՂ հումանիտար ճգնաժամի հարցով ելույթներ. Խանդանյանն ամփոփեց ԵԱՀԿ ԽՎ աշխատանքը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն ամառային նստաշրջանի ընթացքում ընդունել է Հայաստանի պատվիրակության անդամների առաջարկները, Ադրբեջանին կոչ է արել դուրս բերել զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից, բացել Լաչինի միջանցքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 30-հուլիսի 4-ը Կանադայի Վանկուվեր քաղաքում տեղի ունեցած ԵԱՀԿ ԽՎ-ի ամառային նստաշրջանի աշխատանքներն ասուլիսում ամփոփեց հայկական պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը:

Վեհաժողովի ընթացքում ընդունվել են մի շարք կարևոր որոշումներ, այդ թվում հաստատել է տարեկան փաստաթուղթը՝ Վանկուվերի հռչակագիրը: Այն ներառում է քաղաքական և անվտանգային հարցերին, տնտեսական, բնապահպանական և մարդու իրավունքների ու հումանիտար հարցերին վերաբերող, ինչպես նաև մի շարք այլ լրացուցիչ բանաձևեր: Հայաստանի պատվիրակությունը քաղաքական և հումանիտար հարցերով բանաձևերում առաջարկներ է ներկայացրել: Վեհաժողովը դրանք ամբողջությամբ ընդունել է:

«Մասնավորապես՝ վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանին դուրս բերել զինված ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքից, Արդարադատության միջազգային դատարանի որոշման համաձայն բացել Լաչինի միջանցքը, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին ողջունում ու հորդորում է շարունակել բանակցությունները, նաև ողջունում է ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջնորդությունը՝ խաղաղության բանակցություններում: Կան անդրադարձներ նաև հումանիտար այլ հարցերի՝ ինչպես գերիների վերադարձի, մշակութային ժառանգության պահպանմանը և այլն»,-ասաց Սարգիս Խանդանյանը:

Կոմիտեի հումանիտար հարցերի բանաձևում ևս կա պարբերություն, որը կոչ է անում անմիջապես բացել Լաչինի միջանցքը՝ մարդկանց և բեռների անխախտ անցման համար:

«Վեհաժողովի մշտական հանձնաժողովը որոշել է, որ հաջորդ՝ աշնանային նստաշրջանը կկայանա Երևանում՝ նոյեմբերին: Սա առաջին անգամն է, որ ՀՀ-ն հյուրընկալում է ԵԱՀԿ ԽՎ-ի հիմնական նիստերից մեկը: ԵԱՀԿ ԽՎ-ն ամենամեծ տարածաշրջանային խորհրդարանական հարթակն է, կան 57 անդամ երկրներ, և կարևոր է մեր կոնտեքստի համար, մեր իրականության մասին խոսելու համար, Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները մեր գործընկերներին ներկայացնելու համար»,-ասաց Խանդանյանը:

Սարգիս Խանդանյանն ընտրվել է ԽՎ-ի հումանիտար և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի փոխնախագահ: Պատմության մեջ առաջին անգամն է, որ ՀՀ ԱԺ պատգամավորը ընտրովի մարմիններից մեկում պաշտոն է զբաղեցնում: Կարևորն այն է, որ պաշտոնյան դրանով դառնում է միաժամանակ բյուրոյի անդամ, որը ԽՎ-ի հիմնական որոշումներ կայացնող մարմինն է:

Պատգամավորները նստաշրջանի ընթացքում հանդես են եկել ելույթներով, խոսել ԼՂ-ում հումանիտար իրավիճակի, Հայաստանի անվտանգային մարտահրավերների մասին: «Ոչ միայն մենք ենք խոսել, այլ նաև մեր եվրոպացի մի շարք գործընկերներ ևս իրենց ձայնը բարձրացրել են և փորձել ԽՎ-ի ուշադրությունը հրավիրել մեր տարածաշրջանի վրա»,-ասաց պատգամավորը:

Հայերեն

Դեսպան Ղևոնդյանն ու Երսայիլ Նագասպաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան փոխգործակցությունն արդյունաբերության ոլորտում

Թեհրանը և Վաշինգտոնը շարունակում են երկխոսությունը միջնորդների միջոցով. Բաղայի

Աշխատանք, տնային գործեր, խնամք, կանանց ու տղամարդկանց ներգրավվածություն. հետազոտության արդյունքները

Թեհրանն անպատասխան չի թողնի Կասպից ծովում իրանական նավի վրա Կիևի հարձակումը. ԱԳՆ

Իրանը կկասեցնի հարվածները, քանի դեռ ԱՄՆ-ի հարձակումները դադարեցված են. Reuters

Հայկական Gurus-ը մասնակցում է նոր դեղամիջոցների կլինիկական հետազոտություններին և պատրաստում ոլորտի մասնագետների

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով

Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ

Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT

ՀՀ վարչապետը պատարագի է մասնակցել