Իլոն Մասկը արհեստական ինտելեկտի ոլորտի նոր ընկերություն է ստեղծել. x.AI-ը կմրցակցի Open AI-ի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկացի ճարտարագետ, միլիարդատեր, ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է x.AI ընկերության ստեղծման մասին, որը կզբաղվի արհեստական ​​ինտելեկտի խնդիրներով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մասկն իր Twitter-ի էջում հայտնել է, որ x.AI-ն նպատակ ունի «ճանաչել իրականությունը»։

Ընկերությունը գրանցվել է Նևադայում դեռ ապրիլին, սակայն պաշտոնապես աշխատանքը մեկնարկել է հիմա։

x.AI-ը կդառնա արհեստական ինտելեկտի շուկայում երրորդը։ Մինչ այս Open AI ընկերությունը ստեղծել է առաջին ChatGPT չաթբոտը, իսկ Google-ը մարտին թողարկել է Bard-ը:

x.AI-ի պաշտոնական կայքում գրված է, որ ընկերության նպատակն է «հասկանալ տիեզերքի իրական էությունը»: x.AI-ը կգործի Մասկի «կայսրության» մյուս ընկերություններից՝ Tesla-ից, SpaceX-ից, Twitter-ից, Neuralink-ից և Boring Co-ից առանձին։ Կայքում նաև ներկայացված է x.AI-ի թիմը՝ բաղկացած համակարգչային մշակումների ոլորտի 12 մասնագետներից։

Թիմը ղեկավարում է անձամբ Իլոն Մասկը, որը նախկինում մասնակցել է առաջին ChatGPT չաթբոտի ստեղծմանը, սակայն 2018 թվականին լքել է Open AI-ի տնօրենների խորհուրդը։

Մասկն ավելի վաղ արհեստական ​​ինտելեկտն անվանում էր գոյութենաբանական սպառնալիք՝ նշելով, որ այս ոլորտում արագ զարգացող հետազոտությունները վտանգավոր են:

Հայերեն Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները