Իրանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով երկու ոստիկան Է զոհվել․ ահաբեկիչները սպանվել են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի հարավ-արևելյան Սիստան և Բելուջիստան նահանգի մայրաքաղաք Զահեդանի ոստիկանական բաժանմունքի վրա հարձակման հետևանքով երկու ոստիկան է սպանվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն՝ վկայակոչելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նահանգային բաժանմունքի հայտարարությունը:

ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ ասվում է, որ Զահեդանի ոստիկանական բաժանմունքի վրա հարձակված ահաբեկչական խմբի բոլոր չորս անդամները սպանվել են:

Նշվում է, որ զինված անձինք նռնակներ են օգտագործել ոստիկանական բաժանմունք տանող իրենց ճանապարհը բացելու համար:

Հերքվել են լուրերն այն մասին, որ միջադեպին մահապարտներ են մասնակցել:

Սիստան և Բելուջիստան նահանգի նահանգապետի անվտանգության հարցերով տեղակալ Ալի Ռեզա Մարհամաթին հայտնել է, որ հարձակումը սկսվել է տեղական ժամանակով 07:15-ին:

Նա նաև հայտնել է, որ հարձակվողները վնասազերծվել են մինչև ոստիկանական բաժանմունք մտնելը։

Ավելի վաղ Tasnim գործակալությունը հայտնել էր, որ հարձակվողները մահապարտների ժիլետներ են կրել, նրանցից երկուսը պայթեցրել են իրենց: Ըստ լրատվամիջոցի՝ ականատեսները հայտնել էին, որ ահաբեկիչները բարձրացել են ոստիկանական բաժանմունքի դիտաշտարակ և վերևից կրակել ոստիկանների վրա: Նշվում էր նաև, որ ոստիկանական բաժանմունքի ներսում ոստիկանական ուժերը և բազայից դուրս գտնվող անվտանգության ուժերը դաժան փոխհրաձգության ընթացքում շրջապատել են հարձակվողներին:

Հայերեն

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա