Իրանում ոստիկանական բաժանմունքի վրա զինված հարձակում է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մի քանի զինված անձինք հուլիսի 8-ին զինված հարձակում են գործել Իրանի հարավ-արևելյան Սիստան և Բելուջիստան նահանգի մայրաքաղաք Զահեդանի ոստիկանական բաժանմունքի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը:

Նշվում է, որ հարձակվողները մահապարտների ժիլետներ են կրել, նրանցից երկուսը պայթեցրել են իրենց:

Դեպքի վայրում կրակոցներ են հնչել: Որոշ աղբյուրներ հայտնել են, որ հարձակվողները փորձել են ներխուժել ոստիկանական բաժանմունք:

Ականատեսները հայտնել են, որ ահաբեկիչները բարձրացել են ոստիկանական բաժանմունքի դիտաշտարակ և վերևից կրակել ոստիկանների վրա:

Կայանի ներսում ոստիկանական ուժերը և բազայից դուրս գտնվող անվտանգության ուժերը դաժան փոխհրաձգության ընթացքում շրջապատել են հարձակվողներին:

Հայերեն

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա