Վրաստանում ԱՄՆ-ի և Լիտվայի զինվորականների մասնակցությամբ միջգերատեսչական զորավարժություններ են անցկացվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում անցկացվել են «գործընկեր-2023» միջգերատեսչական զորավարժությունները, որոնց միացել են ԱՄՆ-ի և Լիտվայի զինվորականները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Զորավարժությունների նպատակը արտակարգ դրության և ճգնաժամային իրավիճակների ժամանակ միջգերատեսչական գործողությունների կատարելագործումն էր: Զորավարժությունները ցույց տվեցին, թե որքան կարևոր է միջգերատեսչական համակարգման պայմաններում նպատակին հասնելը»,-Վրաստանի պաշտպանության նախարարության Ազգային գվարդիայի ներկայացուցիչ, գնդապետ Կոբա Մուրուսիձեի խոսքը մեջբերում է Վրաստանի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը:

Զորավարժություններին մասնակցել են նաև Վրաստանի պաշտպանության նախարարության, ներքին գործերի նախարարության, առողջապահության նախարարության և ենթակառուցվածքների նախարարության հատուկ գործողությունների ուժերի ներկայացուցիչները: Սցենարը ենթադրում էր համաճարակի կառավարման գործողությունների իրականացում, հրդեհի օջախների մարում, ինչպես նաև դիվերսիոն խմբերի հայտնաբերում և չեզոքացում: Զորավարժություններն անցկացվել են 3 փուլով:

Հայերեն

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա