Չինաստանը սահմանափակել է սննդամթերքի ներմուծումը Ճապոնիայից՝ «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ից ջրահեռացման որոշման պատճառով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՉԺՀ-ի մաքսային գլխավոր վարչությունը հայտարարել է Ճապոնիայի 10 պրեֆեկտուրաներից մթերքի ներկրման արգելքի մասին՝ «Ֆուկուսիմա-1» վթարային ատոմակայանից ջրահեռացման՝ ճապոնական կողմի որոշման պատճառով։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին հաղորդագրություն է հրապարակվել կարգավորող մարմնի կայքում։

«Ռադիոակտիվ նյութերով աղտոտված ճապոնական սննդամթերքի արտահանումը Չինաստան կանխելու և չինացի սպառողների համար ներմուծվող սննդամթերքի անվտանգությունն ապահովելու համար Չինաստանի մաքսային մարմիններն արգելում են սննդամթերքի ներկրումը 10 պրեֆեկտուրաներից, ներառյալ՝ Ֆուկուսիմայից», - ասված է Չինաստանի մաքսային գլխավոր վարչության հայտարարության մեջ։

Հուլիսի 4-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հրապարակել էր զեկույց՝ ընդգծելով, որ ջրահեռացման Ճապոնիայի ծրագրերը համապատասխանում են միջազգային չափանիշներին: Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին նաև նշել էր, որ ՄԱԳԱՏԷ-ն չափազանց աննշան է համարում ջրի բացթողման ազդեցությունը տարածաշրջանի բնակիչների և էկոհամակարգի վրա։

«Ֆուկուսիմա-1» ատոմակայանի տարածքում այժմ ավելի քան 1,25 միլիոն տոննա ջուր է կուտակվել բաքերում, որն օգտագործվել է 2011 թվականի մարտին ցունամիի հետևանքով վնասված ռեակտորների սառեցման համար։ Ճապոնիայի կառավարությունը պնդում է, որ ջուրն, ընդհանուր առմամբ, մաքրված է ռադիոակտիվ նյութերից և պարունակում է միայն ջրածնի իզոտոպ՝ տրիտում։ 2021 թվականի ապրիլին Տոկիոն որոշում է կայացրել այդ ջրի զգալի քանակություններ լցնել օվկիանոս:

Հայերեն English Français Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ