Հասարակական

Էջմիածին-Երևան ավտոճանապարհին բախված բեռնատարներից մեկի վարորդը հոսպիտալացվել է

1 րոպեի ընթերցում

Էջմիածին-Երևան ավտոճանապարհին բախված բեռնատարներից մեկի վարորդը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 6-ին, ժամը 10։36-ին ահազանգ է ստացել, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «ZiL» (վարորդ՝ Ա․ Գ․) և «GAZel» (վարորդ՝ Հ․ Հ․ ծնված 1990 թ․) մակնիշների բեռնատարները․ «GAZel» մակնիշի բեռնատարի վարորդը արգելափակվել է խցիկում։

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, Հ․ Հ․-ին հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Էջմիածնի բժշկական կենտրոն , որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում