ՇՀԿ-ն արտոնյալ դիրք ունի տարբեր ոլորտներում համագործակցությունը խթանելու հարցում․ Ռայիսին՝ ՇՀԿ-ին Իրանի անդամակցության մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի Իսլամական Հանրապետությունը կարծում է, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունը, որպես զգալի հատկանիշներով և կարողություններով զարգացող կազմակերպություն, արտոնյալ դիրք ունի քաղաքականության, տնտեսության և անվտանգության ոլորտներում համագործակցությունը խթանելու հարցում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է IRNA գործակալությունից, այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին այն բանից հետո, երբ Իրանը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) 9-րդ անդամը։

Իրանի նախագահը հույս է հայտնել, որ երկրի ներկայությունը այդ կարևոր և ազդեցիկ կազմակերպությունում հարթակ կստեղծի հավաքական անվտանգության, կայուն զարգացման, կապերի և հաղորդակցությունների ընդլայնման, միասնության ամրապնդման և երկրների ինքնիշխանության նկատմամբ հարգանքի համար առավել, քան երբևէ։

Իրանի անդամակցությունը ՇՀԿ-ին ողջունել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Իրանի վարչապետ Նարենդրա Մոդին, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, 23-րդ գագաթնաժողովի ընթացքում ՇՀԿ-ն պաշտոնապես հայտարարեց միավորման անդամ երկրների շարքեր Իրանին ընդունելու մասին։ Այդ առիթով Պեկինում կազմակերպության քարտուղարությունում տեղի է ունեցել Իրանի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը:

ՇՀԿ-ն հիմնադրվել է 2001 թվականի հունիսի 15-ին Շանհայում։ Սկզբում կազմակերպության կազմի մեջ էին մտնում վեց երկրներ՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը, 2017 թվականին նրանց միացան Հնդկաստանը և Պակիստանը:

Հայերեն

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ

Ղարաբաղից տեղահանվածների 40+10 հազար դրամի աջակցությունը կշարունակվի ևս մեկ տարի. Փաշինյան

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը հաղթանակով են մեկնարկել Օլիմպիադայում

Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ