Միջազգային

Իրանը պաշտոնապես միացավ Շանհայի համագործակցության կազմակերպությանը

1 րոպեի ընթերցում

Իրանը պաշտոնապես միացավ Շանհայի համագործակցության կազմակերպությանը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) հուլիսի 4-ին պաշտոնապես հայտարարեց միավորման անդամ երկրների շարքեր Իրանին ընդունելու մասին: Որոշումը կայացվել է կազմակերպության 23-րդ առցանց գագաթնաժողովում, որը նախագահում էր Հնդկաստանը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:

Իրանը դարձել է միջպետական մի​​ավորման իններորդ անդամը։ 2022 թվականի սեպտեմբերին Սամարղանդում ՇՀԿ-ի գագաթնաժողովում ստորագրվել էր Իրանի պարտավորությունների հուշագիրը՝ կազմակերպությանն անդամակցության նպատակով։

ՇՀԿ-ին Իսլամական Հանրապետության անդամակցության առթիվ Պեկինում կազմակերպության քարտուղարությունում տեղի է ունեցել Իրանի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը:

ՇՀԿ-ն հիմնադրվել է 2001 թվականի հունիսի 15-ին Շանհայում։ Սկզբում կազմակերպության կազմի մեջ էին մտնում վեց երկրներ՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը, 2017 թվականին նրանց միացան Հնդկաստանը և Պակիստանը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում