Բորելը հաջորդ շաբաթ կայցելի Պեկին՝ հանդիպելու Չինաստանի արտգործնախարարի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հաջորդ շաբաթ կայցելի Չինաստան՝ հանդիպելու ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Ցին Գանի և այլ պաշտոնատար անձանց հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հուլիսի 4-ին այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Պեկինում ԵՄ դեսպան Խորխե Տոլեդոյին։

«Մենք ցանկանում ենք փոխգործակցել Չինաստանի հետ բոլոր հարցերի շուրջ՝ մեր համագործակցության և մեր համակարգային մրցակցության», - մեջբերում է գործակալությունը Տոլեդոյի խոսքը։

Նրա տվյալներով՝ ուղևորությունը կսկսվի հուլիսի 10-ին։ Ինչպես նշում է Bloomberg-ը, Բորելի այցի մասին հաղորդագրությունն ստացվել է այն ժամանակ, երբ Պեկինը փորձում է համոզել Եվրոպային ավելի քիչ ագրեսիվ դիրքորոշում ընդունել, քան ԱՄՆ-ն, որը Չինաստանի նկատմամբ սահմանել է արտահանման վերահսկողության որոշ միջոցներ:

Բորելի այցը կհաջորդի ԵՄ կլիմայի հարցերով գործադիր փոխնախագահ Ֆրանս Տիմերմանսի այցին, որն այս շաբաթ Չինաստանի պաշտոնյաների հետ բանակցությունների ընթացքում կքննարկի կլիմային, կենսաբազմազանությանը և բնապահպանությանը վերաբերող հարցեր։

Հայերեն Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ