Վրաստանում ոչ բարեկամական քայլ են համարում Ուկրաինայի պատժամիջոցները Georgian Airways-ի դեմ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրացական Georgian Airways ավիաընկերության դեմ ուկրաինական պատժամիջոցները հերթական ոչ բարեկամական քայլն են Կիևի կողմից։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այս մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին։

«Կարելի է միանշանակ ասել, որ սա քաղաքական դրդապատճառներով որոշում էր, քանի որ տեսնում ենք, որ բազմաթիվ երկրներից շատ ավիաընկերություններ են թռչում դեպի Ռուսաստան, և Ուկրաինայի իշխանությունների կողմից նման արձագանք կամ որոշում չի եղել, ուստի ափսոսանքով կարող ենք ասել, որ մենք ականատես եղանք Ուկրաինայի իշխանությունների հերթական ոչ բարեկամական որոշմանը», - ասել է Դավիթաշվիլին։

Վրաստանի փոխվարչապետն ընդգծել է, որ Կիևի որոշումն անընդունելի է և չի համապատասխանում երկու երկրների հարաբերությունների չափանիշներին։ Նա վստահություն է հայտնել, որ Վրաստանի ԱԳՆ-ն կարձագանքի Ուկրաինայի կողմից սահմանված պատժամիջոցներին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 1-ին հաստատել է Georgian Airways-ի դեմ պատժամիջոցները՝ կապված Ռուսաստան թռիչքների վերականգնման հետ։ Նաև Կիևը 10 տարով սահմանափակումներ է մտցրել ավիաընկերության հիմնադիր Թամազ Գայիաշվիլիի նկատմամբ։

Մայիսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը վերացնելու մասին։ Մեկ այլ հրամանագրով նա չեղարկել է ռուսական ավիաընկերությունների՝ դեպի Վրաստան թռիչքների և տուրերի վաճառքի արգելքը, որը գործում էր 2019 թվականից։

Հայերեն

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա