Հասարակական

Երևանի Բագրատունյաց փողոցում կամրջի հենասյանը բախված ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

1 րոպեի ընթերցում

Երևանի Բագրատունյաց փողոցում կամրջի հենասյանը բախված ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 30-ին, ժամը 13։16-ին տեղեկություն է ստացվել, որ ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը այլ կանչի մեկնելու ճանապարհին Երևանի Բագրատունյաց փողոցից Սեբաստիայի փողոց գնացող ավտոճանապարհին նկատել է ՃՏՊ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Յ․ Գ․, ծնված 2000 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյանը․ վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:

Ըստ աղբյուրի՝ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում