Սպորտ

Հայաստանի հավաքականը կմասնակցի բասկետբոլի աշխարհի առաջնության նախընտրական փուլին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի հավաքականը կմասնակցի բասկետբոլի աշխարհի առաջնության նախընտրական փուլին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտ է ներկայացրել մասնակցելու բասկետբոլի Աշխարհի 2027 թ․ առաջնության նախընտրական փուլին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախընտրական փուլի վիճակահանությունը կկայանա օգոստոսի 8-ին Գերմանիայի Մյունխեն քաղաքում:

Աշխարհի 2027 թ․ առաջնության նախընտրական փուլը կմեկնարկի 2024 թվականի փետրվարին։

Առաջնության նախընտրական առաջին փուլի խաղերի ժամանակացույցը․

2024 թ․ փետրվարի 19-27-ը

2024 թ․ նոյեմբերի 18-26-ը

2025 թ․ փետրվարի 17-25-ը։

Երկրորդ փուլ անցնելու դեպքում հավաքականները պայքարը կշարունակեն 2025 թ․ հունիսին։

Հայաստանի հավաքականը նախորդ տարի դարձավ Եվրոպայի փոքր երկրների առաջնության հաղթող:

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում