Հասարակական

Փրկարարները Երևանի Րաֆֆու փողոցում գտնվող Սուրբ երրորդություն եկեղեցու քիվից ապամոնտաժել են մոտ 50 քար

1 րոպեի ընթերցում

Փրկարարները Երևանի Րաֆֆու փողոցում գտնվող Սուրբ երրորդություն եկեղեցու քիվից ապամոնտաժել են մոտ 50 քար

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը hունիսի 26-ին, ժամը 11:42-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Րաֆֆու փողոցում գտնվող Սուրբ երրորդություն եկեղեցում առկա է փլուզման վտանգ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և մեկ ավտոսանդուղք։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ եկեղեցու քիվի հատվածից ընկել են քարեր և առկա է թուլացած քարերի ընկնելու վտանգ:

Փրկարարները քիվի տարբեր հատվածներից ապամոնտաժել են մոտ 50 քար:

Փլուզման վտանգ՝ Րաֆֆու փողոցում գտնվող «Սուրբ երրորդություն» եկեղեցում (1).jpg (182 KB)

Փլուզման վտանգ՝ Րաֆֆու փողոցում գտնվող «Սուրբ երրորդություն» եկեղեցում (2).jpg (237 KB)

Փլուզման վտանգ՝ Րաֆֆու փողոցում գտնվող «Սուրբ երրորդություն» եկեղեցում (3).jpg (163 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում