ԵՄ խորհուրդը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ խորհուրդն այսօր հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական՝ 11-րդ փաթեթը, որով նաև փորձ կարվի կանխել նախկինում սահմանված պատժամիջոցների շրջանցման դեպքերը: Պատժամիջոցների ցանկում են ներառվել տասնյակ նոր ընկերություններ մի շարք երկրներից, այդ թվում՝ Հայաստանից: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի տարածած հայտարարությունը:

«Եվրահանձնաժողովը ողջունում է ԵՄ խորհրդի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթի հաստատումը: Այս փաթեթը կերաշխավորի, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն է՛լ ավելի լավ պահպանվեն և իրագործվեն», - նշված է փաստաթղթում:

Պատժամիջոցների շրջանցման դեմ նոր գործիքակազմը թույլ կտա ԵՄ-ին սահմանափակել պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների և տեխնոլոգիաների վաճառքը, մատակարարումը, փոխանցումը կամ արտահանումը որոշակի երրորդ երկրներ, որոնք, ինչպես համարվում է, շարունակում են պատժամիջոցները շրջանցել կամ դրա բարձր ռիսկի տակ են:

Այս փաթեթով պատժամիջոցների ցանկում կներառվեն 87 նոր ընկերություններ, «որոնք ուղղակիորեն աջակցում են Ռուսաստանի ռազմական ու արդյունաբերական համալիրներին»։

«Դրանք կենթարկվեն արտահանման ավելի խիստ սահմանափակումների երկակի նշանակության և առաջադեմ տեխնոլոգիաների ապրանքների համար», - նշված է փաստաթղթում:

Ըստ հայտարարության՝ արդեն իսկ ցանկում ներառված Ռուսաստանի և Իրանի ընկերություններին կավելանան այն ընկերությունները, որոնք գրանցված են Հայաստանում, Չինաստանում, Ուզբեկստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Սիրիայում։

Հայերեն Français Русский

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին

Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն ընդգծել են տարածաշրջանում նոր էսկալացիան կանխելու անհրաժեշտությունը

Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին