«Տիտան» սուզանավում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են «աղետալի պայթյունի» հետևանքով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ատլանտյան օվկիանոսի հյուսիսում «Տիտանիկ» նավի խորտակման վայրը դիտելու մեկնած «Տիտան» սուզանավում գտնվող բոլոր 5 անձինք զոհվել են: ԱՄՆ իշխանությունները սուզանավի հետ տեղի ունեցածն անվանել են «աղետալի պայթյուն»: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն:

Ռոբոտ սուզվող սարքը ծովի հատակին՝ «Տիտանիկի» խորտակման վայրից գրեթե 480 մ հեռավորության վրա, հայտնաբերել է սուզանավի 5 տարբեր խոշոր մասեր:

Հաղորդվում է, որ հունիսի 18-ին, երբ «Տիտանը» կորցրել էր կապն իրեն ուղեկցող նավի հետ, ԱՄՆ ռազմածովային ուժերը որսացել էին ձայներ, որոնք նման էին պայթյունի: Այս շաբաթվա սկզբին հաղորդվել էր, որ որոնողական խմբերը ձայներ են որսացել, սակայն այժմ նշվում է, որ դրանք, ամենայն հավանականությամբ, այլ նավերից են արձակվել:

Սուզանավի մասերի հայտնաբերումից հետո ավարտվել են 5 օր տևող որոնողական աշխատանքները, որոնց ընթացքում հետազոտվել է օվկիանոսի գրեթե 20 հազար քառ. կմ տարածություն:

Սուզանավում գտնվող 5 անձինք էին բրիտանացի գործարար և հետազոտող 58-ամյա Հեմիշ Հարդինգը, Պակիստանի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ 48-ամյա Շահզադա Դավուդը և նրա 19-ամյա որդի Սուլեյման Դավուդը, սուզանավը գործարկող OpenGate ընկերության տնօրեն, 61-ամյա Ստոքթոն Ռաշը և ֆրանսիացի ծովային փորձագետ, 77-ամյա Փոլ-Անրի Նարժոլեն, որը 35 անգամ սուզվել էր դեպի «Տիտանիկի» խորտակման վայրը:

Հայերեն English

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա