Ներքին Ծաղկավան գյուղի մոտ մարդատար ավտոմեքենան բախվել է միկրոավտոբուսին. 6 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 22-ին, ժամը 13։57-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ Ներքին Ծաղկավան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 21-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն. Մ., ծնված 1993 թ.) և «Volkswagen» մակնիշի միկրոավտոբուսը (վարորդ՝ Կ. Հ., ծնված 1965 թ․). վերջինիս ուղևորներ Հ. Մ.-ն (ծնված 1972 թ․), Ա. Ն.-ն (ծնված 1982 թ․), Կ. Մ.-ն (ծնված 1979 թ․), Է. Ու.-ն (ծնված 1983 թ․), Լ. Ո.-ն (ծնված 2003 թ․) և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ռ. Շ.-ն (ծնված 1969 թ․) հոսպիտալացվել են Իջևանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան