Քաղաքականություն

ՌԴ-ն հասկանում է Շուշիում Թուրքիայի հյուպատոսության հնարավոր բացման հարցի զգայունությունը Երևանի համար․ Զախարովա

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ն հասկանում է Շուշիում Թուրքիայի հյուպատոսության հնարավոր բացման հարցի զգայունությունը Երևանի համար․ Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանը հասկանում է, որ Հայաստանի համար զգայուն հարց է Շուշիում Թուրքիայի հյուպատոսության հնարավոր բացումը։ Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունը, որ Անկարան պատրաստ է ցանկացած պահին գլխավոր հյուպատոսություն բացել Շուշիում։

«Ցանկացած վայրում, մասնավորապես՝ Շուշիում, հյուպատոսությունների բացման հարցը շարունակում է մնալ երկկողմ կապերի թեման: Տվյալ դեպքում ՝ Բաքվի և Անկարայի միջև։

Միաժամանակ, հասկանում ենք հարցի զգայունությունը Երևանի համար։ Մեր շփումներում շեշտը դնում ենք միմյանց շահերը հաշվի առնելու անհրաժեշտության և ինչպես հայ-ադրբեջանական, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորության վրա»,- ասել է Զախարովան։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում