ՌԴ-ն, Իրանը և Թուրքիան ընդգծել են Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման կարևորությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան ընդգծել են Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման ակտիվ աշխատանքի շարունակման կարևորությունը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին ասված է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի համատեղ հայտարարության մեջ, որն այսօր տարածվել է Աստանայի ձևաչափով Սիրիայի հարցով 20-րդ միջազգային հանդիպման արդյունքներով։

«Նշեցինք 2023 թվականի հունիսի 20-ին Աստանայում Ռուսաստանի Դաշնության, Իրանի Իսլամական Հանրապետության, Սիրիայի Արաբական Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության փոխարտգործնախարարների միջև տեղի ունեցած խորհրդակցությունների կառուցողական բնույթը, որոնց ընթացքում քննարկվեց Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների վերականգնման ճանապարհային քարտեզը (չորս երկրների պաշտպանության նախարարությունների և հատուկ ծառայությունների աշխատանքի համակարգմամբ), - նշված է փաստաթղթում։ – Ընդգծեցինք այս ուղղությամբ ակտիվ ջանքերի շարունակման կարևորությունը՝ ի կատարումն այն համաձայնությունների, որոնք ձեռք են բերվել 2023 թվականի մայիսի 10-ին Մոսկվայում արտաքին գործերի նախարարների և 2023 թվականի ապրիլի 25-ին պաշտպանության նախարարների քառակողմ հանդիպումներում»:

Կողմերի համոզմամբ՝ այս գործընթացը կարևոր է ահաբեկչության դեմ պայքարի, սիրիացիների անվտանգ, կամավոր և արժանապատիվ վերադարձի համար համապատասխան պայմանների ստեղծման, քաղաքական գործընթացի ակտիվացման և ամբողջ Սիրիայում մարդասիրական օգնության անարգել հասանելիության համար։

Կողմերը քննարկել են նաև աշխարհում և տարածաշրջանում իրադրության զարգացման հարցերը, ընդգծել են Աստանայի գործընթացի առաջատար դերը սիրիական ճգնաժամի կարգավորման խթանման գործում։ Երեք երկրների ներկայացուցիչները վերահաստատել են իրենց անփոփոխ կողմնակցությունը Սիրիայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

Հայերեն

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա