Լավրովի համոզմամբ՝ Արևմուտքն անկեղծ ցանկություն չունի օգնել Երևանի և Բաքվի միջև խաղաղության հաստատման գործընթացին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը համարում է, որ Արևմուտքն անկեղծ ցանկություն չունի՝ օգնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը ՀԱՊԿ-ի անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստից հետո։

«Ցավոք, այն բանում, ինչ հիմա անում է Միացյալ Նահանգները, և ինչ անում է Եվրամիությունը, մենք ավելի շատ տեսնում ենք ոչ թե բանակցություններին օգնելու ցանկություն, այլ տարածաշրջան ներթափանցելու ցանկություն, ցանկություն՝ ճնշում գործադրելու Ռուսաստանի Դաշնության օրինական շահերի վրա և ցանկություն՝ հաստատվելու որպես որոշակի ուժեր, որոնք այստեղ, ըստ էության, որոշիչ դեր կխաղան», - Լավրովի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը:

ՌԴ արտգործնախարարի կարծիքով՝ Արևմուտքի նման գործողություններն արտացոլում են նրա ցանկությունը «ընդլայնվել դեպի տարածաշրջաններ, որոնք հեռու են ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ երկրների սահմաններից, և դա քիչ կապ ունի իրավիճակի կայունացմանն օգնելու անկեղծ ցանկության հետ»:

«Թե՛ Երևանում, թե՛ Բաքվում մեր գործընկերները, հուսով եմ, հասկանում են դա: Համենայնդեպս, մենք նրանց հետ բացեիբաց քննարկում ենք, թե ինչ է կատարվում», - ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը դեմ չէ, որ միջազգային խաղացողները փորձեն միջնորդի դեր կատարել Երևանի և Բաքվի միջև:

«Մենք դեմ չենք, որ այլ միջազգային խաղացողներ փորձեն իրենց ուժերը միջնորդության հարցում: - նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, - Գլխավորն այն է, որ այս միջնորդությունը հետապնդի այնպիսի համաձայնագրերի ապահովում, որոնք կարտացոլեն հայ և ադրբեջանցի ժողովուրդների, հայկական և ադրբեջանական պետությունների շահերի հավասարակշռությունը»։

Հայերեն العربية Русский

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին