Հասարակական

Եվրոպական խորհրդարանի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի պատգամավորները կայցելեն Հայաստան՝ գնահատելու անվտանգության իրավիճակը

1 րոպեի ընթերցում

Եվրոպական խորհրդարանի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի պատգամավորները կայցելեն Հայաստան՝ գնահատելու անվտանգության իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդարանի Անվտանգության և պաշտպանության հարցերով ենթահանձնաժողովի պատվիրակությունը հունիսի 19-22-ը կժամանի Հայաստան։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանում եվրոմիության գրասենյակի տարածած հաղորդագրությունից:

Եվրոպական խորհրդարանի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի պատգամավորների այցի նպատակն է գնահատել Հայաստանում անվտանգության իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ընթացքը, ինչպես նաև՝ ծանոթանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի հայկական կողմի երկայնքով անվտանգության իրավիճակը դիտարկելու և զեկուցելու նպատակով փետրվարին տեղակայված Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության (ՀԵՄԱ) գործունեությանը։

Պատվիրակության այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ կառավարության և ՀՀ խորհրդարանի անդամների, ինչպես նաև՝ ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում