Միջազգային

Սի Ծինփինը Չինաստանում ընդունել է Բիլ Գեյթսին

2 րոպեի ընթերցում

Սի Ծինփինը Չինաստանում ընդունել է Բիլ Գեյթսին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը պատրաստ է շարունակելու ամրապնդել համագործակցությունը Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամի հետ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի հետ հանդիպման ընթացքում։

«Չինաստանը պատրաստ է շարունակելու ամրապնդել համագործակցությունը Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամի հետ համապատասխան բնագավառներում և իր հնարավորությունների սահմաններում աջակցություն և օգնություն տրամադրել զարգացող մյուս երկրներին», - Սին Ծինփինի խոսքերն է մեջբերել Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը ։

Ըստ ՉԺՀ-ի ղեկավարի՝ Պեկինը պատրաստ է լայն գիտատեխնիկական նորարարական համագործակցություն իրականացնել աշխարհի երկրների հետ, ակտիվորեն մասնակցել գլոբալ մարտահրավերների հակազդմանն, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, պայքարը համաճարակների դեմ և հանրային առողջապահությունը:

Գեյթսն իր հերթին խոսել է Չինաստանի հետ համագործակցության խթանման, ապագայի իր տեսլականի մասին։ Չինաստանն, ըստ Գեյթսի, հաջողությունների է հասել աղքատության կրճատման և կորոնավիրուսի համավարակին հակազդման գործում՝ լավ օրինակ ցույց տալով աշխարհին։

Գործարարը նաև նշել է, որ վերջին տարիներին Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամը և Չինաստանը լավ համագործակցություն են հաստատել և զգալի առաջընթացի հասել:

Բիլ Գեյսթը հավաստիացրել է, որ Հիմնադրամը ձգտում է Չինաստանի հետ համագործակցության հետագա ամրապնդման նորարարությունների, աղքատության գլոբալ կրճատման, հանրային առողջության, դեղամիջոցների հետազոտության և զարգացման և գյուղատնտեսության բնագավառներում:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում