Հասարակական

Երևան-Մեղրի ավտոճանապարհին 2 ավտոմեքենաներ են բախվել, որոնցից մեկի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են

1 րոպեի ընթերցում

Երևան-Մեղրի ավտոճանապարհին 2 ավտոմեքենաներ են բախվել, որոնցից մեկի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 14-ին, ժամը 16։07-ին տեղեկություն է ստացել, որ Ջերմուկ-Վայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 141-րդ կմ-ին բախվել են «Ford Transit» (վարորդ՝ Ս․ Հ․, ծնված 1992 թ․) և «Volkswagen Passat» (վարորդ՝ Գ․ Մ․, ծնված 1982 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Լ․ Մ․-ին (ծնված 2005 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, տուժածները հոսպիտալացվել են Վայքի բժշկական միավորում, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Նշվում է, որ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի, և փրկարարները սահմանազատել են տարածքը, «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում