Սյունիքի Հարթաշեն գյուղի մոտ լիճն ընկած 3-ամյա երեխան մահացել է, փրկարարները ձորից դուրս են բերել նրան որոնած քաղաքացուն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 12-ին, ժամը 17։28-ին ահազանգ է ստացել, որ Հարթաշեն գյուղում երեխա է կորել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա․ Վ․-ն (ծնված 2020 թ.) տեղի ուժերով դուրս է բերվել Հարթաշեն գյուղի մոտակայքում գտնվող լճակից և տեղափոխել Գորիսի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները արձանագրել են վերջինիս մահը։

Ըստ աղբյուրի՝ Ա․ Վ․-ի որոնողական աշխատանքներն իրականացնելիս քաղաքացի Ա․ Դ․-ն (ծնված 1979 թ.) մոտ 30 մ բարձրությամբ ժայռից գլորվել և վնասել է ոտքը։

Նշվում է, որ փրկարարները ձորից (մոտ 100 մ) պատգարակով դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել տուժածին, վերջինս հոսպիտալացվել է Գորիսի բժշկական կենտրոն։

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան