Քաղաքականություն

Վիզաների ազատականացման գործընթացը պետք է տեղի ունենա հնարավորինս արագ տեմպերով. Միխայիլ Ռոթը՝ Երևանում

1 րոպեի ընթերցում

Վիզաների ազատականացման գործընթացը պետք է տեղի ունենա հնարավորինս արագ տեմպերով. Միխայիլ Ռոթը՝ Երևանում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը կարևորում է Հայաստանի հետ թե քաղաքական, թե տնտեսական հարաբերությունների խորացումը, այս համատեքստում՝ նաև վիզաների ազատականացման գործընթացը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռոթը նման դիրքորոշում հայտնեց Երևանում ունեցած մի շարք հանդիպումներից հետո լրագրողների հետ զրույցում: Նա ընդգծեց, որ Հայաստանը եվրոպական պետություն է և եթե ցանկություն հայտնի անդամ դառնալու եվրոպական հանրությանը, ապա իրենք պետք է գործուն քայլերով աջակցեն Հայաստանին այդ ճանապարհին, դա պետք է լինի Հայաստանի ազատ կամքը:

«Ցանկանում ենք Հայաստանի հետ խորացնել թե քաղաքական, թե տնտեսական հարաբերությունները: Եվ այս համատեքստում կարևորում ենք նաև վիզաների ազատականացման գործընթացը, որը պետք է տեղի ունենա հնարավորինս արագ տեմպերով»,-ասաց Ռոթը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում