ՀԱՊԿ-ում համաձայնեցրել են առաջիկա զորավարժությունների ծրագրերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զորավարժությունների նախապատրաստման և անցկացման շուրջ Բրեստում կայացած շտաբային բանակցությունների մասնակիցները համաձայնեցրել են իրենց ծրագրերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ Վալերի Ռևենկոն։

«Բրեստ քաղաքում անցկացվել են երկրորդ շտաբային բանակցությունները ՀԱՊԿ-ի համատեղ և հատուկ զորավարժությունների նախապատրաստման և անցկացման շուրջ: Համաձայնեցվել են մտահղացումների հիմքերը, կատարվել է տեղանքի հետախուզություն և ստորագրվել է ընդհանուր արձանագրություն, որն արտացոլում է բոլոր կողմերի տեսակետներն առաջիկա իրադարձությունների վերաբերյալ», - գրել է Ռևենկոն։

Իր հերթին ТАСС գործակալությունը հիշեցնում է, որ ավելի վաղ Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը հայտնել էր, որ սեպտեմբերի 1-ից 6-ը հանրապետության տարածքում կանցկացվեն ՀԱՊԿ-ի շրջանակներում հինգ զորավարժություններ։

2023 թվականին ՀԱՊԿ-ի Հավաքական ուժերի հետ զորավարժությունների համալիրը կանցկացվի «Մարտական ​​եղբայրություն 2023» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունների տեսքով, որը կազմակերպության ձևաչափում համատեղ պատրաստության բարձրագույն ձևն է: Բելառուսի տարածքում նախատեսվում է անցկացնել հինգ համատեղ և հատուկ վարժանքներ։

Հայերեն Русский

Հայաստան-ԵՄ հարաբերությունները պատմության ամենաբարձր կետում են. Փաշինյան

Ջրվեժ համայնքում կայացավ հանդիպում ԱԲ միջազգային օլիմպիադայի դափնեկիրների հետ

Շենքն անցնելու է ՀՀ տնօրինությանը, այստեղ սեթևեթելու բան չկա. Փաշինյանը՝ Ղարաբաղի ներկայացուցչության մասին

Վարչապետը Քոչարյանի ընտանիքի գույքն օրինական համարող քաղաքացիներին կոչ է արել հեղափոխություն անել

Եթե մարդն ամբողջ կյանքում պետական պաշտոնի է եղել ու դոլարային միլիարդատեր է, պետք է րոպե առաջ «կուլակաթափ» անել. Փաշինյան

Կանանց առաջնորդության ամրապնդումը շարունակելու է մնալ խաղաղ, ժողովրդավարական և դիմակայուն պետության կառուցման կարևոր մաս. Լիլիթ Մակունց

Ակբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն է

Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 14-րդ հողատարածքը

Սեպտեմբերի 17-ի միջոցառումների անոնս

Նոր Սահմանադրության նախագիծը նախատեսվում է հրապարակել մինչև տարեվերջ