ՀԱՊԿ-ում համաձայնեցրել են առաջիկա զորավարժությունների ծրագրերը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զորավարժությունների նախապատրաստման և անցկացման շուրջ Բրեստում կայացած շտաբային բանակցությունների մասնակիցները համաձայնեցրել են իրենց ծրագրերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ Վալերի Ռևենկոն։
In Brest the second staff talks were held on the preparation of joint and special exercises of the CSTO. The concept of the plans were agreed, reconnoitering the ground were conducted and a protocol was signed reflecting the common view of all parties on the upcoming events pic.twitter.com/EPSvyLBCWD
— Валерий Ревенко (@Revenka_Valery) June 7, 2023
«Բրեստ քաղաքում անցկացվել են երկրորդ շտաբային բանակցությունները ՀԱՊԿ-ի համատեղ և հատուկ զորավարժությունների նախապատրաստման և անցկացման շուրջ: Համաձայնեցվել են մտահղացումների հիմքերը, կատարվել է տեղանքի հետախուզություն և ստորագրվել է ընդհանուր արձանագրություն, որն արտացոլում է բոլոր կողմերի տեսակետներն առաջիկա իրադարձությունների վերաբերյալ», - գրել է Ռևենկոն։
Իր հերթին ТАСС գործակալությունը հիշեցնում է, որ ավելի վաղ Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը հայտնել էր, որ սեպտեմբերի 1-ից 6-ը հանրապետության տարածքում կանցկացվեն ՀԱՊԿ-ի շրջանակներում հինգ զորավարժություններ։
2023 թվականին ՀԱՊԿ-ի Հավաքական ուժերի հետ զորավարժությունների համալիրը կանցկացվի «Մարտական եղբայրություն 2023» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունների տեսքով, որը կազմակերպության ձևաչափում համատեղ պատրաստության բարձրագույն ձևն է: Բելառուսի տարածքում նախատեսվում է անցկացնել հինգ համատեղ և հատուկ վարժանքներ։