Վրաստանում զբոսաշրջությունից եկամուտները 2023 թվականի առաջին եռամսյակում ավելի քան կրկնապատկվել են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում զբոսաշրջության ոլորտում դրամական եկամուտները 2023 թվականի առաջին եռամսյակում կազմել են 795,4 միլիոն դոլար, ինչը 102 տոկոսով ավելի է 2022 թվականի նույն ցուցանիշներից։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին ասված է Վրաստանի կառավարության՝ 2022 թվականի հաշվետվությունում:

«Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում զբոսաշրջությունից ստացված եկամուտներն զգալիորեն աճել են անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ 102 %-ով, և կազմել 795,4 մլն դոլար», - ասված է տեքստում։

Փաստաթղթում պարզաբանվում է, որ 2023 թվականի առաջին եռամսյակի տվյալները 37,5%-ով գերազանցել են մինչհամավարակային ցուցանիշները։ 2022 թվականին Վրաստանը զբոսաշրջությունից վաստակել է 3,5 միլիարդ դոլար, ինչը 7,6 %-ով ավելի է 2019 թվականի տվյալներից։

Վրաստանի էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության ազգային վարչությունն ավելի վաղ հայտնել էր, որ 2023 թվականի առաջին եռամսյակում հանրապետություն միջազգային զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է ավելի քան 1,2 միլիոն, ինչը 109,6 %-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշներից։

Մայիսի 10-ին ՌԴ նախագահի որոշմամբ Վրաստանի քաղաքացիների համար չեղարկվել է Ռուսաստան այցելելու համար այցագրային ռեժիմը, ինչպես նաև վերացվել է Ռուսաստանի ավիաընկերությունների թռիչքների և դեպի Վրաստան ուղևորությունների փաթեթների վաճառքի արգելքը։ ՌԴ-Վրաստան կանոնավոր ավիահաղորդակցությունը վերսկսվել է մայիսի 19-ին:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ

Ղարաբաղից տեղահանվածների 40+10 հազար դրամի աջակցությունը կշարունակվի ևս մեկ տարի. Փաշինյան