Վենեսուելայի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Սաուդյան Արաբիա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պաշտոնական այցով ժամանել է Սաուդյան Արաբիա։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Վենեսուելայի ղեկավարի գրառումը Twitter-ում:

«Մենք շարունակում ենք մեր միջազգային օրակարգը Սաուդյան Արաբիայում», - գրել է Վենեսուելայի ղեկավարը՝ նաև տեղադրելով Սաուդյան Արաբիայի իշխանությունների հետ իր հանդիպման տեսանյութը:

Ըստ տեսանյութի՝ Նիկոլաս Մադուրոն Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի և թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի հետ պետք է քննարկի «երկու էներգետիկ տերությունների միջև հարաբերությունների հետագա զարգացման հարցերը նավթաքիմիայի, գյուղատնտեսության, հաղորդակցության ուղիների և այլ բնագավառներում»:

Մադուրոն Սաուդյան Արաբիա է ժամանել Անկարայից, որտեղ մասնակցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնակալության արարողությանը:

Հայերեն English Русский