Վաշինգտոնի երկնքում կործանիչների հետապնդած փոքր ինքնաթիռը վթարի է ենթարկվել Վիրջինիայում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգներն օդ է բարձրացրել F-16 գերձայնային կործանիչներ, որոնք ուղեկցել են թեթև ինքնաթիռը: Ըստ ԱՄՆ պաշտոնյաների՝ Վաշինգտոնի օդային տարածքը խախտած ինքնաթիռի օդաչուն չի արձագանքել ԱՄՆ զինվորականների կողմից կապի փորձերին, այնուհետև ինքնաթիռը կործանվել է Վիրջինիայի լեռներում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը:

Վիրջինիայի նահանգի ոստիկանությունը հայտնել է, որ վթարի վայրում ողջ մնացածների չեն հայտնաբերել: Վաշինգտոնի օդային սահմանը խախտած Cessna Citation ինքնաթիռում գտնվել է 4 մարդ: Ավիավթարից ժամեր անց դեպքի վայր ժամանած փրկարարները ոչ ոքի ողջ չեն գտել: Encore ընկերության սեփականատեր Ջոն Ռամփելը Washington Post-ին հայտնել է, որ ինքնաթիռում են գտնվել իր դուստրը, թոռը և երեխայի դայակը:

ԱՄՆ պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ կործանիչները չեն դարձել Cessna-ի կործանման պատճառ: Փոքր ինքնաթիռը դուրս էր եկել Թենեսիից և մեկնում էր Նյու Յորք: Ըստ թռիչքների ընթացքին հետևող կայքերի՝ ինքնաթիռը հասել է Նյու Յորքի տարածք, այնուհետ գրեթե 180 աստիճանով պտույտ է կատարել:

Reuters-ը հաղորդում է, որ գերձայնային կործանիչների արձակած ձայնը խուճապ է առաջացրել ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում գտնվող մարդկանց շրջանում: Նրանցից շատերը սոցցանցերում գրել են, որ ուժգին ձայն են լսել, որը ցնցել է գետինը և պատերը: Ըստ որոշ օգտատերերի՝ ձայնը լսվել է նույնիսկ Վիրջինիայի հյուսիսում և Մերիլենդում:

Հայերեն English

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա