Հնդկաստանում երեք գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 288-ի, տուժել է ավելի քան 900 մարդ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հնդկաստանի արևելքում երկու ուղևորատար և մեկ բեռնատար գնացքների բախման հետևանքով մահացածների թիվը հասել է288–ի, տուժել է ավելի քան 900 մարդ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է BBC-ին։ Նախնական տվյալներով՝ Բալասոր քաղաքի շրջանում միմյանց են բախվել միանգամից երեք գնացք, որոնցից երկուսն ուղևորատար, մեկը՝ բեռնատար։

Դեպքի վայր են ժամանել արդեն ավելի քան 200 շտապօգնության մեքենա, հերթապահության են կանչվել ավելի քան 100 բժիշկ, ողջ մնացած ուղեւորներից շատերը, ականատեսների վկայությամբ, օգնության են հասել նրանց, ովքեր հայտնվել են շրջված վագոններում, փրկարարական գործողությունները շարունակվում են:

Հնդկաստանի նախագահ Դրաուպադի Մուրման «Թվիթեր»-ի իր էջում կատարած գրառմամբ խորը վիշտ է հայտնել դժբախտ պատահարի կապակցությամբ և հայտարարել, որ կիսում է իրենց սիրելիներին կորցրած ընտանիքների վիշտը:

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ և կապվել տրանսպորտի նախարարի հետ ՝ մանրամասները պարզելու համար:

Հնդկաստանի վարչապետը հրատապ խորհրդակցություն է հրավիրել երկաթուղիների ներկայացուցիչների մասնակցությամբ ՝ կապված երկու ուղեւորատար և բեռնատար գնացքի բախման հետ։

Նշվում է, որ 1980-ականներից ի վեր սա Հնդկաստանի ամենամեծ երկաթուղային աղետն է: Տեղական իշխանությունների գնահատականներով ՝ զոհերի թիվը կարող է աճել։

Հայերեն English Français Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ