Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի առաջնության հաղթողը «Ուրարտու»-ն է

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի առաջնության հաղթողը  «Ուրարտու»-ն է

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության 2022/23 մրցաշրջանի հաղթողը Երևանի «Ուրարտու»-ն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի առաջնության նախավերջին տուրի կենտրոնական խաղում միմյանց հետ մրցեցին առաջին և երկրորդ տեղերը զբաղեցնող «Ուրարտու»-ն և «Փյունիկ»-ը: Երևանյան դերբիում որոշիչ եղավ հանդիպման ավելացված րոպեին «Ուրարտու»-ի խփած միակ և հաղթանակ գնդակը: Գոլի հեղինակ դարձավ Եվգենի Ցիմբալյուկը։

«Ուրարտու»-ն Հայաստանի առաջնության վերջին տուրից առաջ հավաքեց 82 միավոր և առաջնության ավարտից մեկ տուր առաջ անհասանելի դարձավ երկրորդ տեղը զբաղեցրած «Փյունիկ»-ից, որն ունի 77 միավոր:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում