Տարածաշրջանային

Իրանում հայտարարել են ռազմական և պաշտպանական տեխնիկա արտահանելու պատրաստակամության մասին

1 րոպեի ընթերցում

Իրանում հայտարարել են ռազմական և պաշտպանական տեխնիկա արտահանելու պատրաստակամության մասին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի զինված ուժերը պատրաստ են պաշտպանական և ռազմական տեխնիկայի լայնածավալ արտահանմանը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից, այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին։

«Իսլամական Հանրապետության պաշտպանական և ռազմական ներուժը ներկայացնելն ու համատեղ օգտագործելը կարող է զարգացնել երկրի պաշտպանական կապերը և ամրապնդել (խմբ.՝ ոչ բարեկամական ուժերի) զսպումը... Իրանի զինված ուժերը լիովին պատրաստ են զարգացնել հարաբերությունները տարբեր ոլորտներում, ներառյալ՝ պաշտպանական և ռազմական տեխնիկայի լայնածավալ արտահանման, ինչպես նաև կրթության, զորավարժությունների անցկացման ու գործնական մեթոդներով ձեռք բերված փորձի փոխանցման ոլորտում», - Բաղերիի խոսքը մեջբերում է Young Journalists Club (YJC) գործակալությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում