Հայաստանում մեկնարկել է «Միլան»-ի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավանի ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկել է «Միլան»-ի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը, որին մասնակցում են 160 պատանիներ Հայաստանի տարբեր մարզերից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մանկապատանեկան ճամբարին մասնակցում են Հայաստանի մարզերի 11-15 տարեկան տղաներ և աղջիկներ, որոնց այս օրերին մարզում են «Միլան»-ի ակադեմիայի մարզիչներ Կլաուդիո Զոլան, Ամադեռ Կատալդին, Լեո Մոգեսոնը և Վիրիո Պերելլինը:

«Միլան»-ի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարի համակարգող և կազմակերպիչ Լուկա Ադամեսին իր խոսքում նշեց, որ առաջին անգամն է Հայաստանում:

«Շատ հազվադեպ է լինում, որ ճամբարն անցկացնում ենք նման հիասքանչ վայրում: Կարող եմ ասել, որ ակադեմիան և մարզադաշտերը բարձրակարգ են: Մեր հիմնական նպատակն է, որ մասնակիցներին խաղալու հնարավորություն տանք, որի միջոցով նրանք կսովորեն և նոր ընկերներ կգտնեն»,-ասաց Ադամեսին:

«Միլան»-ի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարի տեխնիկական գծով տնօրեն Կլաուդիո Զոլայի կարծիքով նմանատիպ ճամբարների նպատակը պատանիներին հնարավորինս շատ փորձ փոխանցելն է:

«Երկար տարիների փորձը հաշվի առնելով՝ կարող եմ ասել, որ հրաշալի դաշտեր ու ակադեմիա ունեք: Մեր նպատակն է «Միլան» ֆուտբոլային ակումբի մոտեցումները և մեթոդաբանությունը պատանիներին փոխանցել: Մենք իսկապես վայելում ենք նրանց հետ աշխատանքը»,-ասաց նա:

Հայաստանում կազմակերպված ճամբարը լինելու է երկու փուլով` յուրաքանչյուրը 5-ական օր, իսկ խմբերը մասնակցելու են 10 մարզման:

«Միլան»-ի ակադեմիայի ճամբարն առաջին անդամ կազմակերպվել է 1998 թվականին: Մանկապատանեկան այս ճամբարում մարզվել է մոտ 200.000 պատանի Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Չինաստանից, Ճապոնիայից, Թայլանդից, Կանադայից և այլ երկրներից:

«Միլան»-ի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը բարեգործական նախաձեռնություն է, որն իրականացնում է Ամերիաբանկը, որին միացել են Team Telecom Armenia-ն, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» և «Տաշիր» ընկերությունների խումբը:

Հայերեն English Français

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարն ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը

Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունը

Ուկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին

Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ

Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է «Փաստաթղթերի կեղծում» թեմայով մասնագիտական դասընթաց

Աբու Դաբիում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հետագա համագործակցության ուղիները

Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

Վճռաբեկ դատարանը բեկանել է Դավիթ և Գոռ Համբարձումյաններին վերաբերող Վերաքննիչ դատարանի որոշումը

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-արշավը