Իսրայելը հրթիռներ է արձակել Դամասկոսի մերձակայքում գտնվող օբյեկտների վրա. SANA

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի պաշտպանական գերատեսչության աղբյուրը հաղորդել է, որ Իսրայելը գիշերը թիրախավորել է Դամասկոսի մերձակայքում գտնվող մի շարք օբյեկտներ: Սիրիայի բանակի հակաօդային պաշտպանության միջոցները հետ են մղել իսրայելական կողմի հրթիռակոծությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է SANA լրատվական գործակալությունը:

«Կիրակի օրը ժամը 23:45-ի սահմաններում իսրայելական թշնամին հրթիռներով օդային ագրեսիա է իրականացրել օկուպացված սիրիական Գոլանի կողմից՝ թիրախավորելով Դամասկոսի մերձակայքում գտնվող որոշ օբյեկտներ», - հայտնել է SANA-ի ռազմական գերատեսչության աղբյուրը:

Նա հավելել է, որ ՀՕՊ համակարգերը որսացել են հրթիռները և խոցել դրանցից մի քանիսը:

Ըստ աղբյուրի՝ իսրայելական կողմի հարձակման հետևանքով հասցվել է միայն նյութական վնաս:

Իսրայելի իշխանությունները չեն մեկնաբանել Դամասկոսի ուղղությամբ հարվածների մասին հաղորդագրությունները:

Բրիտանիայում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարանն» իր հերթին հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ Իսրայելի թիրախավորած օբյեկտներում գտնվում էին լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման զինյալներ:

Դիտարանը նշում է, որ 2023 թ.-ի ընթացքում սա Իսրայելի կողմից 17-րդ հարձակումն է Սիրիայի տարածքի վրա:

Հայերեն English Русский

Ռուսական դրամատիկական թատրոնն 89-րդ թատերաշրջանն ազդարարել է «Սովորական պատմություն» ներկայացմամբ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պատվիրակությանը

Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո մեկ շաբաթվա ընթացքում. Kyodo

Թուրքիայում 15-ամյա դեռահաս է ձերբակալվել դպրոցի մոտ հրաձգությունից հետո. վիրավորվել է առնվազն 11 մարդ

Կրեմլը նշել է, որ Սև ծովով հացահատիկի մատակարարումները զգալիորեն բարդացել են

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին

Պեկինը մեկնաբանել է ԱՄՆ-ի հայտարարությունն իրանական ավիաընկերությունների նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ

Ճապոնիայում չորս մարդ է զոհվել թայֆունի հետևանքով

Հյուսիսային Կորեան նոր սպառազինության փորձարկում է անցկացրել

Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար