Սինգապուրի դատարանը Credit Suisse բանկին պատվիրել է շուրջ 900 մլն դոլար վճարել Վրաստանի նախկին վարչապետ Իվանիշվիլիին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սինգապուրի դատարանը որոշում է կայացրել, որ շվեյցարական Credit Suisse բանկը խախտել է պարտավորությունները Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի ակտիվների պաշտպանության հարցում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը։

Գործակալության տվյալներով` դատարանը վճռել է, որ Credit Suisse-ի սինգապուրյան մասնաճյուղը խախտել է հայցվորի նկատմամբ ստանձնած պարտավորությունները՝ չապահովելով ակտիվների պաշտպանությունը։ Դատական ​​իշխանությունները Բիձինա Իվանիշվիլիի վնասը գնահատել են 926 մլն դոլար, այնուհետև այդ գումարը կրճատել են 79,4 մլն դոլարով՝ հանելով նախկինում նշանակված փոխհատուցումը: Վճռի համաձայն՝ գումարը կարող է հետագայում փոփոխվել «կրկնակի հատուցումը բացառելու համար»՝ հաշվի առնելով, որ անցյալ տարի այս գործի շրջանակներում Բերմուդյան Կղզիների դատարանը պահանջել է Իվանիշվիլիին տրամադրել փոխհատուցում ավելի քան 600 մլն դոլարի չափով։

Credit Suisse-ի խոսնակը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ դատավճիռը «սխալ է և լուրջ իրավական խնդիրներ է պարունակում»: Նա հավելել է, որ իրենք պատրաստվում են բողոքարկել վճիռը:

Վճռի մեջ նշվում է, որ բանկը չի կարողացել կանխել մասնավոր բանկիր Պատրիս Լեսկոդրոնի մուտքը Իվանիշվիլիի ակտիվներ։ Լեսկոդրոնը 2018 թվականին դատապարտվել է խարդախության համար. նա գումար է վերցրել Իվանիշվիլիի հաշիվներից՝ իր մյուս հաճախորդների աճող կորուստները ծածկելու համար: Վրացի միլիարդատիրոջ փաստաբանները Credit Suisse-ին դատի են տվել 2015 թվականին Սինգապուրում, Նոր Զելանդիայում և Բերմուդյան Կղզիներում։

Ըստ Forbes-ի՝ Իվանիշվիլին Վրաստանի ամենահարուստ մարդն է:

Հայերեն

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա