Հայաստանը ոչխարաբուծությամբ զբաղվող առաջատար երկիր դարձնելու նպատակով կստեղծվի տոհմային ոչխարաբուծության ասոցիացիա

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ոչխարաբուծությամբ զբաղվող առաջատար երկիր դարձնելու և տոհմային ոչխարաբուծության կայուն զարգացումը խթանելու նպատակով բացվել է «Հայաստանի տոհմային ոչխարաբույծների ասոցիացիա»:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հայաստանի տոհմային ոչխարաբույծների ասոցիացիա»-յի ստեղծմանը նվիրված համաժողովի ընթացքում, մասնակից անդամների կողմից կազմակերպված փակ քվեարկության և ձայների մեծամասնության արդյունքում ասոցիացիայի նախագահ է ընտրվել դոցենտ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Տիգրան Չիթչյանը։

ՀՀ-ում տոհմային ոչխարաբուծության ասոցիացիայի ռազմավարությունը մշակվել է ICARE հիմնադրամի համակարգմամբ, ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և համաֆինանսավորվում Ավստրիական զարգացման համագործակցության կողմից։ Ծրագիրը համատեղ իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության և ՄԱԶԾ-ի կողմից։

ICARE Հիմնադրամի ծրագրերի համակարգող Աննա Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունում տոհմային ոչխարաբուծության ասոցիացիայի ռազմավարության տեսլականն է Հայաստանը դարձնել ոչխարաբուծությամբ զբաղվող առաջատար երկիր՝ միաժամանակ խթանելով տոհմային ոչխարաբուծության կայուն զարգացումը: Այս տեսլականին հասնելու համար ասոցիացիան պետք է միավորի տոհմային ոչխարաբուծությամբ զբաղվող խոշոր և մանր ոչխարաբույծներին, հետազոտողներին, կրթական հաստատություններին, պետական կառույցներին և ոլորտի գործընկերներին՝ խթանելու Հայաստանում տոհմային ոչխարների բուծումը, կառավարումը և շուկայավարումը:

«Առաջադրված նպատակի համաձայն ասոցիացիան կապահովի անդամների կրթությունն ու ուսուցումը, կպաշտպանի տոհմային ոչխարաբույծների շահերը և կաջակցի ոչխարաբուծության տնտեսական կենսունակության ապահովմանը»,- ասաց նա:

EU-GAIA ծրագրի համակարգող Կարեն Հարությունյանն էլ կարևորելով ասոցիացիայի դերը նշեց, որ այն գործունեություն կիրականացնի մի քանի ուղղություններով. առաջինը՝ շուկայահանում և շուկայավարում (ներառյալ ապրանքատեսակի ճանաչելիություն և վաճառք):

«Այս բաղադրիչով կսահմանվի թիրախային շուկան, կմշակվի ապրանքանիշի ռազմավարությունը, կապահովի առցանց հասանելիություն, կկազմակերպվեն ոլորտային միջոցառումներ ու էքսպոներ, կիրականացվեն վերապատրաստումներ, կձևավորվեն համագործակցություններ այլ կազմակերպությունների հետ ու կիրականացվեն մշտադիտարկում ու շուկայի վերլուծություն:

Հաջորդը՝ կիրականացվի կրթություն և վերապատրաստում. Այս բաղադրիչը նպատակ ունի անդամներին կրթել տոհմային ոչխարների բուծման, կերակրման, խնամքի լավագույն փորձի թեմաներով: Ինչպես նաև ոչխարաբուծության հիվանդությունների կանխարգելման և կառավարման վերաբերյալ բարձրացնել անդամների հմտություններն ու գիտելիքները: Այդ բաղադրիչով կիրականացվեն նաև մարքեթինգի, արտադրողականության ու եկամտաբերության բարձրացման ուսուցումներ: Կտրամադրվի տեխնիկական աջակցություն՝ ներառյալ ներքին հավաստագրում, բոնիտավորում և տոհմային գրանցամատյանների վարում, տոհմային ոչխարների տվյալների համալիր գնահատում և այլ ծառայություններ»,- ասաց Հարությունյանը:

Նա ընդգծեց, որ նաև կիրականացվի կայուն պրակտիկաների խթանում՝ ներառյալ մորթու, կաշվի, բրդի և այլ ապրանքների իրացման կազմակերպում: Այս բաղադրիչով կաջակցեն ասոցիացիայի անդամներին դիվերսիֆիկացնել եկամուտները, կնպաստեն տոհմային ոչխարների արժեքի առավելագույն բարձրացմանն ու կխթանեն կայուն գործելակերպի կիրառմանը:

«Տոհմային ոչխարների ասոցիացիայի այս բաղադրիչը կարևոր դեր է խաղում ոչխարների ցեղերի գենետիկական բարելավման, ինչպես նաև՝ շուկայավարման գործում»,- ասաց նա:

Ծրագրի շահագրգիռ կողմերը լիահույս են, որ ասոցիացիան մեծ նպաստ կունենա Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության առանցքային ճյուղի՝ ոչխարաբուծության զարգացման գործում, որից ստացվող հումքի և մթերքների արժեքը տատանվում է տարեկան շուրջ 50 մլրդ դրամի սահմաններում, և սա այն դեպքում, երբ առկա բնակլիմայական և շուկայական նպաստավոր պայմանները լավ նախադրյալներ են կրկնակի և ավելի անգամ արժողությամբ արտադրանք ստանալ: Հայաստանում տոհմային ոչխարաբուծության ասոցիացիային կարող են անդամակցել անհատներ և կազմակերպություններ, որոնք հետաքրքրված են երկրում տոհմային ոչխարների բուծմամբ, արժեշղթայի կառավարմամբ, շուկայավարման խթանմամբ ու աջակցությամբ:

Հայերեն

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի