Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը չորս ամսում աճել է 12.2 տոկոսով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվար-ապրիլ ամիսներին 12.2 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 2.4 տոկոսով:

Շինարարության ծավալը 2023-ի 4 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 16.8 տոկոսով:

Առևտրի շրջանառությունում հունվար-ապրիլին 2022-ի հունվար-ապրիլի նկատմամբ ավելացումը կազմել է 23.2 տոկոս: Նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 22.2 տոկոսով:

2023 թվականի առաջին 4 ամիսներին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.2 տոկոսով: Իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը հունվար-ապրիլին 2022-ի հունվար-ապրիլի համեմատ նվազել է 1.1 տոկոսով: էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում ևս արձանագրվել է նվազում, նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազումը կազմել է 3.3 տոկոս:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալն այս տարվա հունվար-ապրիլինախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 99.4 տոկոս: Ընդ որում՝ նախորդ տարվա առաջին 4 ամիսների նկատմամբ արտահանումն աճել է 2.1 անգամ, իսկ ներմուծումը՝ 93.9 տոկոսով:

Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 391.38 դրամ:

Հայերեն English Русский

Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները հանդիպել են Մոսկվայում

ԱՀԿ-ն ցածր է համարում բնակչության համար ռիսկն Իրկուտսկի հակաժանտախտային ինստիտուտի աշխատակցուհու մահվանից հետո

Թրամփը հրամանագիր է ստորագրել կարմիր դիզվառելիքի օգտագործման սահմանափակումները հանելու վերաբերյալ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարն ընդունել է Cerebras ընկերության ներկայացուցչին

Հայաստանի անվտանգության մեծագույն երաշխիքը կարող է լինել ռազմավարական փոխշահավետ հարաբերությունների զարգացումը մի շարք երկրների հետ․ Համբիկ Սարաֆյան

Թրամփը կարծում է, որ Իրանը ներգրավված է եղել flydubai-ի ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպում

ԱԺ նիստ.06/10/2026

Այս խաղում կար այն ամենն, ինչն ի սկզբանե ուզում էի տեսնել հավաքականում․ Եղիշե Մելիքյանը` Չեռնոգորիայի դեմ խաղի մասին

Մոսկվան ենթարկվել է ԱԹՍ-ների ամենազանգվածային հարձակումներից մեկին. կա զոհ

Եվրոպական ինդեքսներ - 05/10/26