Հասարակական

Հրշեջները մարել են Երևանի Լեռ Կամսարի փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

Հրշեջները մարել են Երևանի Լեռ Կամսարի փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 24-ին, ժամը 16։15-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Լեռ Կամսարի փողոցի տներից մեկի նկուղային հարկում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ:

Ըստաղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 16:43-ին, մարվել՝ 16:57-ին։

Նշվում է, որ այրվել են նկուղի տանիքի արտաքին փրփրապլաստե երեսպատումը (մոտ 4 քմ), կենցաղային իրեր (մոտ 5 խմ), ջերմահարվել՝ տանիքից մոտ 8 քմ հատված, գույք և կենցաղային իրեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում