Քաղաքականություն

Երևան ժամանած ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչները քննարկումներ կունենան ՀՀ ԶՈւ ներկայացուցիչների հետ

1 րոպեի ընթերցում

Երևան ժամանած ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչները քննարկումներ կունենան ՀՀ ԶՈւ ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան են ժամանել ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ: «Արմենպրես»-ն այդ մասին տեղեկանում է Հայաստանում ԱՄն դեսպանության տարածած հաղորդագրությունից:

«ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ողջունում է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ գեներալ-մայոր Քիթ Ֆիլիփսին և պ-ն Պատրիկ Պրայորին Երևանում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ նրանք հանդիպելու են ՀՀ պետական պաշտոնյաների և զինված ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան պաշտպանական և անվտանգային հարաբերությունների ամրապնդման հեռանկարները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում