Հասարակական

Երևանի Արամ Խաչատրյան փողոցում այրվել են ոչ բնակելի տան հատակը և տանիքը

1 րոպեի ընթերցում

Երևանի Արամ Խաչատրյան փողոցում այրվել են ոչ բնակելի տան հատակը և տանիքը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 21-ին, ժամը 17:24-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում գտնվող ոչ բնակելի տանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 18:07-ին, մարվել՝ 18:27-ին: Այրվել են ոչ բնակելի տան տանիքի (մոտ 100 քմ) փայտե կառուցատարրերը՝ 50 քմ և հատակը՝ 5 քմ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում