Պաշտոնական

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը կմեկնի Ֆինլանդիա

1 րոպեի ընթերցում

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը կմեկնի Ֆինլանդիա

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը կմեկնի Ֆինլանդիայի Հանրապետություն (Հելսինկի)՝ արդարադատության ոլորտի թվայնացման լավագույն փորձի ուսումնասիրման նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նշված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ։

Հելսինկիում Գրիգոր Մինասյանը կգտնվի մայիսի 22-25-ը։ Արդարադատության նախարարի՝ Ֆինլանդիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում