Միջազգային

Սի Ծինփինը պատրաստակամություն է հայտնել օգնել Կենտրոնական Ասիային՝ ամրապնդելու պաշտպանությունը

2 րոպեի ընթերցում

Սի Ծինփինը պատրաստակամություն է հայտնել օգնել Կենտրոնական Ասիային՝ ամրապնդելու պաշտպանությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը պատրաստ է օգնել Կենտրոնական Ասիայի երկրներին՝ ամրապնդելու նրանց պաշտպանական ներուժը: Նման հայտարարություն է արել Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Սիանում տեղի ունեցած Չինաստան-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Xinhua գործակալությունը:

«Չինաստանը պատրաստ է օգնել Կենտրոնական Ասիայի երկրներին՝ ամրապնդելու նրանց իրավապահ մարմինների կարողություններն անվտանգության և պաշտպանունակության բնագավառում, ինչպես նաև աջակցել երկրներին տարածաշրջանային անվտանգությունը պահպանելու և ահաբեկչության դեմ պայքարում նրանց ջանքերում», - ասել է Սի Ծինփինը:

Գագաթնաժողովի շրջանակներում Չինաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը ստորագրել են Սիանի հռչակագիրը։

«Մենք համատեղ ստորագրեցինք Չինաստան-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովի Սիանի հռչակագիրը, հաստատեցինք հանդիպման արդյունքների ցանկը և նշեցինք Չինաստանի ու Կենտրոնական Ասիայի միջև հարաբերությունների ապագա զարգացման պլանը», - հայտարարել է Սի Ծինփինը։ Հռչակագրի տեքստը դեռ չի հրապարակվել։

Չինաստանի ղեկավարը նաև նշել է, որ Պեկինը կշարունակի դերակատարում ունենալ Աֆղանստանի հարևանների համակարգման մեխանիզմում, նպաստել Աֆղանստանի խաղաղ վերականգնմանը։

Չինաստան-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովը մայիսի 18-19-ն անցկացվում է Չինաստանի Սիան քաղաքում`Սի Ծինփինի նախագահությամբ։ Դրան մասնակցում են նաև Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը և Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում