Չինաստանը 3,72 միլիարդ դոլարի անհատույց օգնություն կտրամադրի Կենտրոնական Ասիայի երկրներին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պեկինն անհատույց հիմունքներով 26 մլրդ յուան ​​(մոտ 3,72 մլրդ դոլար) կտրամադրի Կենտրոնական Ասիայի երկրներին ֆինանսական աջակցության շրջանակներում: Այսօր նման հայտարարություն է արել Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Չինաստան-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովում իր ծրագրային ելույթում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Xinhua գործակալությունից:

«Զարգացման ներուժի ամրապնդման համար Չինաստանը պլաններ կմշակի՝ համագործակցելու Կենտրոնական Ասիայի երկրների հետ՝ գիտության և տեխնոլոգիաների միջոցով աղքատության կրճատման համար», - ասել է Սի Ծինփինը:

«Չինաստանի կողմից ֆինանսավորվող ձեռնարկություններին կխրախուսվի ավելի շատ տեղական աշխատատեղեր ստեղծել: Չինաստանը Կենտրոնական Ասիայի պետություններին կտրամադրի 26 միլիարդ յուանի ​​ֆինանսական աջակցություն և անհատույց օգնություն», - հավելել է Չինաստանի ղեկավարը:

Նիստին նաև մասնակցում են Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի նախագահները։ Հանդիպումը տեղի է ունենում հյուսիս-արևմտյան Շենսիի նահանգի Սիան քաղաքում:

Հայերեն Français Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ