ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Նուբարաշենի աղբավայրի տարածքում մայիսի 18-ի առավոտյան նկատվել են ծխացող օջախներ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, դեպքի մասին անմիջապես տեղեկացվել են քաղաքային իշխանությունները, որոնք էլ համայնքային ջրցաններն ու տեխնիկական այլ միջոցները կենտրոնացրել են աղբավայրի տարածքում՝ հրդեհը չեզոքացնելու նպատակով։
Ըստ աղբյուրի՝ գործընթացն իրականացվում է նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տեխնիկական ռեսուրսներով։
Նշվում է, որ համատեղ ջանքերով հաջողվել է հրդեհը տեղայնացնել։